Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բասկետբոլի առաջնության ամենամեծ խնդիրը ոչ թե խաղացողների պակասն էր, այլ` մարզիչների. Արա Պողոսյան  

Բասկետբոլի առաջնության ամենամեծ խնդիրը ոչ թե խաղացողների պակասն էր, այլ` մարզիչների. Արա Պողոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի կարծիքով, կանոնավոր առաջնության ամենամեծ խնդիրը ոչ թե խաղացողների պակասն էր, այլ մարզիչների:

«Մենք չէինք սպասում, որ Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը նման հետաքրքրություն կառաջացնի: Բասկետբոլի սիրահարները հետևում էին թե վիճակագրությանը, թե խաղերին: Սակայն սխալ ենթադրություններ ունեցանք մրցաշարի մեկնարկին, թե որ թիմերը կարող են ֆավորիտներ լինել: «Արցախ»-ը, որ մեր սպասումներով կարող էր առաջին կամ երկրորդ տեղում լինել, միայն 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Ակնկալիքները մեծ էին նաև «Շիրակ»-ից»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:

Պողոսյանի խոսքով` առաջնության խնդիրները  զուտ կազմակերպչական էին: «Սակայն մենք էլ, թիմերն էլ հաջորդ տարի կփորձենք շտկել դրանք: Նյութատեխնիկական բազան է վատ: Թիմերը քիչ դահլիճներ ունեն: Խնդիրներ կային նաև մարզչական շտաբների հետ կապված: Եվ ամենամեծ խնդիրը ոչ թե խաղացողների պակասն էր, այլ մարզիչների»-շեշտեց նա:

Անդրադառնալով կանոնավոր առաջնությունում պարտություն չկրած միակ թիմին` «Ուրարտու»-ին, Պողոսյանն ասաց, որ ակումբի անպարտելիությունը կապված է թիմի հրաշալի կազմակերպվածության հետ: «Այլ ակումբներ ևս հրաշալի բասկետբոլիստներ ունեին, սակայն խնդիրը նրանում էր, որ լավ կազմակերպված չէին: Մենք պլանավորում ենք հաջորդ տարի արդեն ավելի ուժեղացնել թե թիմերը, թե խաղացողներին: Ներկայիս մի քանի թիմեր չեն լինի, դրանց կփոխարինեն նորերը: Շատ նոր թիմերից հայտեր ունենք և ոչ միայն Հայաստանից, այլ նաև Լիբանանից»,-եզրափակեց Պողոսյանը:

Մարտի 2-ից կկայանան Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆի խաղերը: Միմյանց դեմ կմրցեն 2-7-րդ տեղը զբաղեցրած թիմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]