1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արարատի մարզի դատախազը «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացրել

Արարատի մարզի դատախազը «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում 
հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում կատարվող հանցագործությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես 2017թ. հոկտեմբերի 1-ին արձանագրվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածքում «Խոր Վիրապ» վանական համալիր այցելած ՉԺՀ քաղաքացուհու նկատմամաբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպք, որի առթիվ 2.10.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքնում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2017թ. հոկտեմբերի 5-ին ՉԺՀ քաղաքացուհու նկատմամաբ վերջինիս կամքին հակառակ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Խ.Տ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Քրեական գործն այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Բացի այդ, 2018թ. փետրվարի 12-ին արձանագրվել են նաև օտարերկրյա  զբոսաշրջիկներին կողոպտելու փորձի դեպքեր: Մասնավորապես քաղաքացի Ա. Դ.-ն ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում առանձին-առանձին մոտեցել է ԱՄԷ երկու քաղաքացիների, որոնց ցույց տալով Հայ-ռուսական կազակական միավորման իր վկայականը, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից: Ժեստերով հասկացնելով, որ ցանկանում է անձնական խուզարկության ենթարկել զբոսաշրջիկներին՝ նրանց ուղեկցել է մի դեպքում եկեղեցու պարսպի մոտ, մյուս դեպքում՝ եկեղեցու տարածքում գտնվող զուգարան, զննությամբ նրանց գրպաններից, դրամապանակից հանել զգալի չափերի գումարները, ապա հարմարեցնելով պահը՝ փորձել է բացահայտ հափշտակել ամբողջ գումարը և դիմել է փախուստի: Սակայն երկու դեպքում էլ հանցագործունթյուններն իր կամքից անկախ պատճառներով ավարտին չի հասցրել. մի դեպքում զբոսաշրջիկը հասցրել է բռնել նրան և ամբողջ գումարը հետ խլելով՝ հեռացել, մյուս դեպքում քաղաքացուն բռնել են եկեղեցու այցելուները:     

Դեպքերի առթիվ Վեդիի քննչական բաժնում 12.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Նույն օրը Ա.Դ.-ն ձերբակալվել է և որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել խոստովանական ցուցմունք: 2018թ. փետրվարի 15-ին նրան մեղադրանք է առաջադրվել 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փետրվարի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ Արարատի մարզի դատախազությունում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հոգևոր կենտրոններում նման հանցավոր արարքների կատարումը էական վնաս է պատճառում ՀՀ զբոսաշրջային հեղինակությանը, և կարող է հանգեցնել զբոսաշրջիկների հոսքի նվազմանը, հետևաբար առկա է այցելուների և զբոսաշրջիկների նկատմամբ կատարվող հանցագործությունները բացառելու, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտություն՝ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին

 Մարզի դատախազը, մասնավորապես, նշել է ՀՀ զբոսաշրջային հարավային ուղղության կարևոր կանգառներից մեկը հանդիսացող համալիրի տարածքում ոստիկանական մշտական հենակետ տեղակայելու և պատշաճ հսկողություն իրականացնելու համար ոստիկանության՝ բավարար թվով ծառայողներով ապահովելու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]