Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի նյութերի՝ գետը թափվելու հարցին

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի նյութերի՝ գետը թափվելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանական տեսչական մարմինը Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարից նյութերը գետը թափվելու տեսանյութը հրապարակողից և հանքարդյունաբերական ընկերությունից պահանջել է համապատասխան փաստերի ներկայացում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Եթե կա այդպիսի դեպք, որը չի արձանագրվել ստուգման ընթացքում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն կազմակերպության ներկայացուցիչները: Անմիջապես միջոցներ են ձեռնարկվել, որ փորձաքննության ենթարկվի գետը թափվող հեղուկը, որ հասկանանք, թե ինչ վնասի մասին է խոսքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց նախարարը: Նրա խոսքով, ստուգումների արդյունքները կամփոփվեն ու լիարժեք կներկայացվեն: Ըստ Մինասյանի, այս ընթացքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց համար ընկերությունը կենթարկվի պատասխանատվության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]