1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել

Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի 
հեռացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է ազատվել իր ծառայություններից և իրեն ազատել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տոնոյանը վստահեցրել է, որ Գագիկ Ծառուկյանը իրենց ոչ մի պաշտոնից չի հեռացրել:

«Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին անհանգստության համար, ոմանց նաև անբարեխիղճ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը մեծ ջանասիրությամբ տարածելու համար: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել և չի հեռացրել: Եվ սա այն պարզ պատճառով, որ 2017 թվականի հունիսի 1-ից ԱԺ պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես ես դադարել եմ լինել «Կենտրոն հեռուստաընկերության» լրատվական բաժնի ղեկավարը: Վստահ եմ՝ բոլորն էլ տեղյակ են, թե ՀՀ ԱԺ պատգամավորն օրենքով սահմանված կարգով ինչպիսի աշխատանք կարող է իրականացնել, իսկ հեռուստաընկերությունում լրատվական բաժնի ղեկավարի գործառույթներն այդ շարքին չեն դասվում: Այդ մասին ես հայտարարել եմ դեռևս մանդատը ստանալու օրը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ պարզաբանել է Իվետա Տոնոյանը:

Նա հավելել է, որ այս ընթացքում «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրն ունեցել է և ունի գլխավոր խմբագիր՝ Բաղդասար Մհերյանը, ով էլ իրականացրել է այդ գործառույթները: «Իսկ «Կենտրոն» հեռուստաընկերության հետ իմ գործակցությունը, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, եղել է ամենօրյա ռեժիմով և այդպես էլ շարունակվելու է: Զուտ ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար, խորհուրդ կտամ ցանկալին իրականության տեղ հրամցնելու ապարդյուն ճիգեր այլևս չգործադրել»,- եզրափակել է Տոնոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]