Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եթե պարզվի, որ շինարարությունը «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում է, այն կվերացվի. Արծվիկ Մինասյան

Եթե պարզվի, որ շինարարությունը «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում է, այն 
կվերացվի. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շրջակայքում շինարարությունը կասեցված է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ եթե այն կատարվում է հուշարձանի տարածքում, ապա ենթակա է վերացման:

«Ահազանգը ստանալու առաջին իսկ պահից տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է որևէ շինարարություն, մինչև հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ բնության պահպանվող հատուկ տարածք են համարվում նաև բնության հուշարձանները. տվյալ դեպքում՝ «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան: «Մենք մի քանի ամիս առաջ հաստատել ենք հուշարձանի սահմաններն ու անձնագիրը: Հիմա ուսումնասիրվում է՝ արդյոք կառուցվող շինությունը գտնվո՞ւմ է այդ սահմանների մեջ: Երրորդ, եթե անգամ սահմանների մեջ չէ, այն գտնվում է գետի անմիջական հարևանությամբ, ապա դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու պահանջներին պետք է բավարարի»,- ընդգծեց նախարարը:

Մինասյանի խոսքով՝ եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող ու խախտումը վերացնող միջոցներ իրականացնել: «Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է իրականացվում շինարարությունը: Եթե հուշարձանի տարածքում է, բացառվում է, որ իրավական հիմք լինի: Եթե հուշարձանի տարածքում է, ենթակա է վերացման»,- ասաց Մինասյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել են Գառնիի կիրճում գտնվող բնական հուշարձան «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանք կատարելու մասին: Նրանք լուսանկարներ են տարածել և նշում են, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]