Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամերը պետք է ունենան խաղաղ լուծումներ

 Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են՝ Մերձավոր Արևելքի 
ճգնաժամերը պետք է ունենան խաղաղ լուծումներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են Մերձավոր Արևելքի ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ նախագահի նստավայրում բարձր մակարդակի բանակցություններից հետո հայտարարեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: «Քննարկել ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերն ու բռնկված պատերազմները, հատկապես մեր հարևան Սիրիայում։ Համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու ու պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն են մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին 7 տարիներին շարունակվող խռովությունները»,-ասաց Լիբանանի նախագահը:

Բարձրաստիճան հյուրը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ խոսել են նաև սիրիացի ներգաղթյալների խնդրի մասին և ընդգծել Սիրիայի անվտանգ տարածքներ նրանց վերադարձի անհրաժեշտությունը: «Նախագահին ներկայացրեցի, որ մեր երկիրը սոցիալական, տնտեսական, անվտանգության առումով ճնշումների է ենթարկվում` իր տարածքում ունենալով մեկուկես միլիոն ներգաղթյալ, որոնց կարիքները հոգալու համար չկան միջազգային օգնության բավարար միջոցներ: Այս կապակցությամբ մենք շեշտեցինք, որ անհրաժեշտ է աշխատանք տանել հասնելու միջազգային փոխհամաձայնության, որը կապահովի սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկրի անվտանգ տարածքներ ու դա կլինի սիրիական պետության վերահսկողության ներքո»,-նշեց պաշտոնյան:

Նախագահ Աունը շեշտեց նաև երկկողմ ու միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն` ընդդեմ ահաբեկչության, քանի որ որևէ երկիր զերծ չի կարող մնալ դրա վտանգներից:

Միշել Աունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]