Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը

Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի 
դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Լիբանանի Հանրապետության դիրքորոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա նշեց, որ Լիբանանը կողմ է բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն այն առաջարկների հիման վրա, որոնք արվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Մենք ողջունում ենք Լիբանանի դիրքորոշումը՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց արտգործնախարարը։

Անդրադառնալով Լիբանանի նախագահի այցին` նախարար Նալբանդյանը վստահությամբ շեշտեց, որ այն միանշանակ իր ազդեցությունը կունենա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա: «Մենք Լիբանանի հետ ունենք ավանդական ջերմ, բարեկամական հարաբերություններ և երկու կողմից էլ ձգտում կա այդ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]