1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԻԵԴ-ում սպասվում են վճիռներ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ խոշտանգումների գործերով

ՄԻԵԴ-ում սպասվում են վճիռներ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի 
նկատմամբ խոշտանգումների գործերով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրեց 2016 թ. ապրիլին և դրանից առաջ տեղի ունեցած դեպքերի հետևանքները, երբ ազգությամբ էթնիկ հայեր հայտնվել են Ադրբեջանի իշխանությունների իրավասության տակ: «Խոսվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու դեպքի մասին: Դրանից հետո տեղի են ունեցել նմանատիպ այլ դեպքեր ևս: Արսեն Խոջոյանը, Կարեն Պետրոսյանը, Մանվել Սարիբեկյանն են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների իրավասության ներքո: Նաև Արցախի պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, երբ 2016 թ. ապրիլին հայտնվեցին Ադրբեջանի իշխանությունների կամ գործակալների  իրավասության ներքո, ենթարկվել են խոշտանգումների, ինչպես նաև ծիսային զոհաբերությունների և սպանությունների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ այդ առնչությամբ մի խումբ իրավապաշտպաններ դիմել են իրավունքների պաշտպանության իրավական միջոցների: «Նրանք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ճանաչելու այդ անձանց կյանքի իրավունքի խախտման փաստը և նաև այդ իրավունքի՝ խտրականության հիմքով խախտման փաստը: Սա ամրագրված է Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով և պաշտպանվում է բոլոր պետությունների կողմից, որոնք հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամներ: Ասեմ ավելին՝ Ադրբեջանի Սահմանադրությունը ևս պաշտպանում է այս իրավունքները, և Ադրբեջանի իշխանությունները վերցրել են պարտականություն ապահովել ինչպես կյանքի իրավունքը, այնպես էլ խտրականության հիմքով կյանքից զրկված չլինելու իրավունքը»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ իրավապաշտպանների խումբը ՄԻԵԴ է դիմել վերը թվարկված անձանց իրավունքները պաշտպանելու համար: «Ես մանրամասների մասին չեմ բարձրաձայնի՝ հարգելով զոհերի իրավահաջորդների զգացմունքները, սակայն վստահեցնում եմ, որ ես՝ որպես այդ իրավապաշտպանների խմբի անդամ, տիրապետում եմ ողջ տեղեկատվությանը, և այս պահին Եվրոպական դատարանում մի շարք գործերով բանավեճն արդեն ավարտվել է, և սպասվում է դատարանի վճիռը»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ Արցախի ժողովրդի գործողությունները և ինքնորոշումը պայմանավորված է իր կյանքի իրավունքը պաշտպանելու մղումով, ինչն օրինական և լեգիտիմ ցանկություն է: «Եվ ոչ միայն կյանքի, այլ նաև ինքնության իրավունքը, որովհետև Ադրբեջանի տարածքում տարիներ շարունակ ոչնչացվել են ոչ միայն մշակութային կոթողներ, այլև այն ամենը, ինչն առնչվում է հայության հետ: Ուստի այս գործընթացը, որը տեղի է ունեցել, միտված է պաշտպանել մարդու բնական և անօտարելի  իրավունքները»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]