1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակ Թորոսյանն Ադրբեջանի քաղաքականության մեջ հակահայկականությունը նորություն չի համարում

Շիրակ Թորոսյանն Ադրբեջանի քաղաքականության մեջ հակահայկականությունը 
նորություն չի համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների անցկացումը ևս մեկ հնարավորություն է հանրայնացնելու և հասարակության լայն շերտերին ու միջազգային հանրությանը մատուցելու Ադրբեջանի հայատյաց և մարդատյաց քաղաքականությունը:

Ազգային ժողովում մեկնարկած խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: «Հակահայկականությունն Ադրբեջանի քաղաքականության մեջ նորություն չէ: Եթե մենք խնդիրը դիտարկենք գոնե 20-րդ դարի կտրվածքով, ապա պետք է որպես առաջին գործողություն նշենք 1905-1906 թթ. Անդրկովկասում հայ-թաթարական բախումները, որոնք սադրեցին ցարական իշխանությունները, ինչն առիթ դարձավ, որպեսզի Անդրկովկասի տարբեր հատվածներում կովկասյան թաթարական խուժանը ոտնձգություններ իրականացներ հայ էթնոսի նկատմամբ: Իհարկե, ի պատիվ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների՝ մենք կարողացանք արժանի հակահարված տալ թաթարական նկրտումներին և թույլ չտալ այդ ժամանակահատվածում հայկական զանգվածային կոտորածներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ շարունակելով պատմության ընթացքը՝ տեսնում ենք 1918 թ., առաջին աշխարհամարտի վերջին շնչում թուրքական բանակի ակտիվ աջակցությամբ սեպտեմբերին Բաքվի կոտորածները, որտեղ շուրջ 30 հազար հայ կոտորվեց մի քանի օրվա ընթացքում: «1920 թ. Շուշիում կազմակերպված կոտորածներին զոհ գնաց շուրջ 20 հազար մարդ: Արցախի ժողովրդի հերոսական դիմակայության արդյունքում արդեն խորհրդայնացված Անդրկովկասում մենք հասանք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորմանը 1923 թ.: Խորհրդային տարիների ողջ ընթացքում ադրբեջանական հակահայ, էթնիկ զտման քաղաքականությունը շարունակական բնույթ կրեց: Մենք խոսում ենք Նախիջևանի հայաթափման մասին, սակայն ես ցանկանում եմ, որ մենք անպայման մատնանշենք նաև խորհրդային իշխանության վերջին հատվածում պատմական Ուտիքի հայաթափման փաստը: Մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ ջարդերի և բռնությունների մասին՝ մոռանալով երբեմն, որ մենք հայրենազրկվել ենք պատմական Ուտիքում: Ես կարծում եմ, որ մենք ամեն անգամ Նախիջևանի մասին խոսելիս պետք է մատնանշենք նաև Ուտիքը, քանզի այն պատմական հայկական տարածք է, որը այսօր հայրենազրկվել է»,- ընդգծեց Թորոսյանը:

Պատգամավորը ցավով նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունների վարած հայատյաց քաղաքականությունը հիմք է գտնում Ադրբեջանի հասարակության որոշ հատվածի մոտ: «Ողջ 20-րդ դարի պատմությունը ևս ցույց է տալիս, որ կովկասյան թաթարների այդ հասարակության մեջ (քանի որ այն կարճ ժամանակում ազգային ինքնագիտակցության հասնելու հնարավորություն չուներ)  հակահայկական հիստերիան միշտ բորբոքվել է կրոնական մոլեռանդության, ինչպես նաև քոչվորական ենթագիտակցական վայրագության դրսևորումներով: Եվ մենք պետք է կոչ անենք ողջ աշխարհին, առաջադեմ մարդկությանը, որպեսզի նրանք ֆիքսեն, արձանագրեն, դատապարտեն և միջոցներ ձեռնարկեն կանխարգելելու այսպիսի հակահայ դրսևորումները մեր տարածաշրջանում»,- եզրափակեց Թորոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]