Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Գալուստ Սահակյանի նախագծին  

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Գալուստ Սահակյանի նախագծին

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանի և մի շարք այլ պատգամավորների օրենսդրական փոփոխության առաջարկին, որը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, թե առաջարկության բուն էությունն այն է, որ եթե քննիչը որոշում է  կասեցնել քրեական գործի վարույթը, դրա մասին տեղեկացնի տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, իսկ որոշակի դեպքերում՝ նաև մեղադրյալին:
«Առաջարկության հեռահար նպատակն այն է, որ այդ անձինք, տեղեկացված լինելով, հնարավորություն ունենան բողոքարկելու համապատասխան ակտը: Գաղափարը լավն է, մենք պաշտպանում ենք այն, սակայն որպեսզի արդյունավետ կյանքի կոչվի, մի շարք առաջարկություններ ենք ներկայացրել, առանց որոնց ընդունման այս ակտը չի ծառայի իր նպատակին: Այնպես որ, առաջարկում ենք տալ դրական եզրակացություն՝ նշելով, որ դա պայմանավորված է մեր առաջարկությունների ընդունմամբ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]