Վրացական նոր ավիաընկերությունը թռիչքները կսկսի գարնանը
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MyWay Airlines վրացական նոր ավիաընկերությունը մարտի վերջից կամ ապրիլի սկզբից կսկսի Թբիլիսիից չարտերային չվերթներ իրականացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի եւ Իսրայելի ուղղությամբ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը: MyWay Airlines-ը հիմնվել Է Hualing Group չինական ընկերության կողմից: Անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանից երկիր Է բերվել երկու ինքնաթիռ՝ ավելի քան 43,4 մլրդ դոլար արժողությամբ: «Այդ ավիաընկերության Բոինգ-777 երկու ինքնաթիռներ արդեն Թբիլիսիում են:
Երրորդն սպասվում Է հուլիսի սկզբին, իսկ չորրորդը՝ տարեվերջին՝ դեկտեմբերին»,-հայտարարել Է ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Իգոր Ապցիաուրին: Նրա խոսքով՝ հետագայում կքննարկվի եվրոպական երկրների եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ չվերթների իրականացման հնարավորությունը: Ներկայում Վրաստանում գործում Է Georgian Airways ազգային ավիափոխադրողը, որն սկզբնապես կոչվում Էր Airzena, հաղորդել Է Sputnik-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում