1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում հունվարին պետբյուջեի մուտքերը եղել են ռեկորդային. 88.9 տոկոսով գերակատարում է արձանագրվել

Արցախում հունվարին պետբյուջեի մուտքերը եղել են ռեկորդային. 88.9 տոկոսով 
գերակատարում է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերազանցել են ռեկորդային` 88.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը՝ ավելացնելով, որ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:

«2018 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 2 մլրդ 981 մլն դրամ` պլանավորված 2 մլրդ 600 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 14.7 տոկոսով կամ 381 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 88.9 տոկոսով կամ ավելի քան 1 մլրդ 402 մլն դրամով, որից 923 մլն 900 հազ. դրամ գումարը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 478 մլն 700 հազ դրամը` ապահովվել է հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում»,- ասել է Ա. Հարությունյանը:

ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը տեղեկացրեց նաև, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2 մլրդ 469.9 մլն դրամը կամ 82.9 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 176.3 մլն դրամի կամ 74.5 տոկոսի դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]