1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարեն Կարապետյանը հանձնարարեց հստակ ձևակերպել, թե դիվանագետներն ինչ ցուցանիշով պետք է տարեվերջին հաշվետվություն տան

Կարեն Կարապետյանը հանձնարարեց հստակ ձևակերպել, թե դիվանագետներն ինչ 
ցուցանիշով պետք է տարեվերջին հաշվետվություն տան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մեջ տնտեսական բաղադրիչի ներառման շուրջ քննարկումներ կատարե՞լ են և եթե այո, ապա ե՞րբ կարող է ծանոթանալ այդ չափանիշներին: «Մենք 2016 թ. դեկտեմբերին դրա մասին խոսել ենք, 2018 թ. փետրվարին դեռ ցուցանիշը, հայտանիշը չենք ձևակերպել: Բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, որոնք հետաքրքրություններ ունեն մեր դիվանագիտական կորպուսի հետ աշխատելու հարցում, պետք է հստակ ձևակերպեն, թե դիվանագետներն ինչ ցուցանիշով պետք է տարեվերջին հաշվետվություն տան, որովհետև առաջին փուլում նայել ենք՝ եղել են ժողովներ, հանդիպումներ, որոնց կիրառական կոնկրետ արդյունքը չափելի չէ: Շատ շտապ դա պետք է անել, շատ երկար ենք այդ հարցին մենք անդրադարձել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Ի պատասխան՝ ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ 2017-ի օգոստոսի 3-ին  կառավարության որոշումով հաստատվել են դեսպանատների առջև դրված հայտանիշները, որտեղ ֆիքսվել է նորմ, որով Արտաքին գործերի նախարարը պետք է սահմանի տարեկան պլանը: «Մենք դա  արդեն արել ենք, 2018 թ. համար նախարարի հրամանով և կառավարության որոշմամբ ֆիքսել ենք հայտանիշերը, դրանց թիվը, չափանիշները»,- ասաց Հարությունյանը:

Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «2018 թ. պլանը հաստատե՞լ եք»: «Այո, միանշանակ»,- պատասխանեց փոխնախարարը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել այն: «Տեսնենք՝ ինչ եք հաստատել, կարող է ճիշտ չեք հաստատել: Այդ պլանը ինչպե՞ս եք հաստատել»,- եզրափակեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]