1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետության սուբսիդավորմամբ պարարտանյութը գյուղացիներին կտրամադրվի 7 հազար դրամով

Պետության սուբսիդավորմամբ պարարտանյութը գյուղացիներին կտրամադրվի 7 հազար 
դրամով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ սուբսիդիայի շրջանակում 285 մլն դրամ է տրամադրվում «Տորգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկե­րությանը՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները Հայաստանում կազմակերպելու նպատակով:

Ծրագրի իրականացման համար 18,750,000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, տրամադրվում է գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին՝ ներմուծված ֆոսֆորական և կալիումա­կան պարարտանյութերի բեռնման և համայնք­ներ բեռնափոխադրման աշխա­տանք­ները կազմակերպելու նպատակով:

«Համաձայն մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ պարարտանյութերի նկատմամբ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 1500 տոննա ֆոսֆորական և 1500 տոննա կալիումական պարարտանյութեր, որոնք էլ կներկրվեն: Համայնքներում սուբսիդավորված  պարարտանյութի մեկ պարկի գինը կկազմի 7000 դրամ»,- ընդգծեց Մակարյանը:

Այս ծրագիրը գործում է 2012 թվականից սկսած:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]