Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը հանձնարարեց քայլեր ձեռնարկել Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ

Վարչապետը հանձնարարեց քայլեր ձեռնարկել Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ վարչական գործերով ներկայացվող բողոքներին: «2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ էինք կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման և վարչական դատարանի բեռնաթափման հարցին։ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր ուղղված նշված հարցերի կարգավորմանը։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա և դատաքննության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նրա խոսքով, արդյունքում նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակը ավելացվեց 3-ով։ 

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Ոստիկանության պետին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 1-ամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ, ձևավորված է միասնական դատական պրակտիկա և նման դեպքերում ձեռնարկել ներկայացրած վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ։ «Ինչպես նաև անհրաժեշտ է առավել հաճախակի բողոքարկվող վարչական իրավախախտումների հստակեցման անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնել առաջարկություններ։ Արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն կառավարության աշխատակազմ»,- ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]