Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհը քաղում Է ատելության հռետորաբանության սոսկալի պտուղները. Amnesty International

Աշխարհը քաղում Է ատելության հռետորաբանության սոսկալի պտուղները. Amnesty International

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը քաղում Է ատելության հռետորաբանության սոսկալի պտուղները, եւ դա այն բանի վտանգն Է ստեղծում, որ մարդկանց խմբերի նկատմամբ խտրականությունը, որոնք առանց այդ Էլ խոցելի վիճակում են, նորմա կդառնա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցում, որը փետրվարի 22-ին հրապարակել Է Amnesty International միջազգային կազմակերպությունը:

Դրանում իրավապաշտպանները վերլուծել են 159 երկրներում այդ բնագավառի դրությունը՝ խոստովանելով, որ արդի աշխարհում չեն գտնվի իսկական գլոբալ առաջնորդներ, որոնք կարողանային մարդու իրավունքների անձնվեր պաշտպաններ դառնալ:

«ԱՄՆ-ի կառավարության՝ ակնհայտ ատելություն քարոզող քայլը, որը հունվարին արգելեց մարդկանց մուտքը առավելապես մուսուլմանական բնակչությամբ մի քանի երկրներից, տոն տվեց ամբողջ տարվան, եւ այդ ընթացքում (աշխարհի) ղեկավարների ատելության քաղաքականությունը հանգեցրեց առավելագույն վտանգավոր արդյունքների»,- հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:

Այն երկրների ղեկավարների թվում, որոնցում մարդու իրավունքներն առավել խիստ ճնշման են ենթարկվում, Amnesty International-ի գլխավոր քաղտուղարը նշել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին:

«Մարդկության դեմ կատարված հանցագործություններին չնչին պատասխան գործողությունները եւ ռազմական հանցագործությունները Մյանմայից մինչեւ Իրաք, Հարավային Սուդան, Սիրիա եւ Եմեն ընդգծեցին, որ մարդու իրավունքների բնագավառում առաջատարություն չկա»,- նշել Է նա: «Դոնալդ Թրամփի մոտեցումները, հնարավոր Է, նշանակում են հետընթացի նոր դարաշրջանի սկիզբը մարդու իրավունքների ոլորտում»,- հավելել Է Շեթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]