1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշոտ Կարապետյանը 42-րդն է Օլիմպիական խաղերում

Աշոտ Կարապետյանը 42-րդն է Օլիմպիական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն ավարտեց մրցելույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց լեռնադահուկի հատուկ ոլորավայրէջք մրցաձևում Կարապետյանը  գրավեց 42-րդ տեղը: Կարապետյանը նախ առաջին վայրէջքում գրավեց 54-րդ տեղը 106 մասնակցից, իսկ երկրորդ փորձից հետո 2:08.08 արդյունքով զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը:

Այս մրցաձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ շվեդ Էնդրյու Միհրերը: Երկրորդ տեղում շվեյցարացի Ռոման Ցենհաուզերն էր, իսկ եռյակի վերջում` ավստրիացի Միշել Մատը:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]