Անհայտ անձը պայթուցիկ սարք Է նետել Չեռնոգորիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը փետրվարի 21-ի երեկոյան պայթուցիկ սարք Է նետել Չեռնոգորիայում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքի վրա, ինչից հետո իրեն պայթեցրել Է այդ հիմնարկության մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղի իշխանությունները: «Պոդգորիցայում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ անհայտ անձը պայթեցրել Է իրեն:
Դրանից առաջ նա պայթուցիկ սարք, ամենայն հավանանակությամբ, ձեռքի նռնակ Է նետել դիվանագիտական համալիրի տարածքի վրա»,- ասված Է Չեռնոգորիայի կառավարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաստատել Է ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունները, նշելով, որ դիվանագետները «սերորեն աշխատում են ոստիկանության հետ՝ պարզելու հարձակվողի ինքնությունը»: Հնարավոր զոհերի ու տուժածների վերաբերյալ տվյալներ չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում