Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԲ նախագահը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին

ԿԲ նախագահը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի 
կառավարիչների նիստին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Հունաստան՝ Սալոնիկ, որտեղ փետրվարի 22-24-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 12-րդ հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվելու են բանկի գործունեությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]