Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Քրդական ջոկատները 40 թուրք զինվորների ու զինյալների են սպանել Աֆրինում. Firat


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ջոկատները Աֆրին քաղաքից հյուսիս ընկած շրջանում դիմագրավել են «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների գրոհները, որոնց աջակցում են թուրքական զորքերը:

Ինչպես փետրվարի 21-ին հայտնել Է Firat գործակալությունը, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) աշխարհազորայինները կարողացել են երկու տանկ եւ երկու զրահափոխադրիչ խփել Շերրանի շրջանում: Անցկացված գործողության արդյունքում սպանվել Է առնվազն 20 թուրք զինվոր ու ՍԱԲ-ի զինյալ: Գործակալության տեղեկատվությամբ՝ եւս 20 թուրք զինծառայողներ զոհվել են հարեւան Ռաջու օկրուգում քրդերի հակագրոհի ժամանակ: ԺԻՈւ-ի ջոկատները վերջին 48 ժամավա ընթացքում կորցրել են 14 մարտիկ, որոնց հուղարկավորությունը տեղի Է ունեցել Աֆրինում:

Թուրքական հրետանին ու ռազմաօդային ուժերը շարունակում են ինտենսիվ հարվածներ հասցնել Ջանդարիս քաղաքին, որտեղ գտնվում են ԺԻՈւ-ի պաշտպանական բնագծերը: Այնտեղից տեղեկություններ են ստացվում զոհված ու վիրավորված խաղաղ բնակիչների մասին: Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ հունվարի 20-ից Սիրիայի հյուսիսում ոչնչացվել Է 1780 ահաբեկիչ, որոնց թվին Անկարայում դասում են ԺԻՈւ-ի մարտիկներին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ