1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում քննարկվելու Է Արեւելյան Գութայի իրադրությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում քննարկվելու Է Արեւելյան Գութայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը՝ նվիրված Արեւելյան Գութայի իրադրությանը, կկայանա փետրվարի 22-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին): Այդ մասմին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ՄԱԿ-ում Քուվեյթի մշտական ներկայացուցչությունում: Երկիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի գործող նախագահն Է:

«Ժամը 12:00-ին ՄԱԿ-ը կանցկացնի դռնբաց նիստ՝ նվիրված Արեւելյան Գութայի իրադրությանը: Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչը հանդես կգա զեկույցով»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նաեւ փետրվարի 22-ին, ինչպես սպասվում Է, կարող Է քվեարկություն անցկացվել Սիրիայի ամբողջ տարածքում 30-օրյա հումանիտար դադար հաստատելու բանաձեւի նախագծի շուրջ, որն առաջարկել են Շվեդիան եւ Քուվեյթը: Նրանց նախաձեռնության համաձայն՝ հրադադարի ռեժիմի սահմանումից 48 ժամ անց ՄԱԿ-ը պետք Է սկսի մարդասիրական բեռների առաքումը խաղաղ բնակիչներին:

Նաեւ 48 ժամ անց պետք Է սկսվի այն մարզերից շտապ բժշկական տարահանումը, որտեղ այժմ ՄԱԿ-ը մուտք գործելու հնարավորություն չունի: ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել Է փաստաթուղթը պաշտպանելու երկրի պատրաստակամության մասին, մինչդեռ ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հանդես Է եկել այնպիսի տեքստի օգտին, որն իրագործելի լինի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]