Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 2 անդամներ հաղթանակ են տոնել Ստրանջայի մրցաշարի հերթական մենամարտերում


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի անդամները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցումային 3-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց բուլղարացի մարզիկին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվեց Բրազիլիայի ներկայացուցչին:
Ավելի վաղ հաղթանակ էր տոնել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել էր:
Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Փետրվարի 23-ին իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով հաղթանակի դեպքում կապահովվի առնվազն բրոնզե մեդալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ