Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ պրոֆեսիոնալիզմի տեր իրավաբաններ են. Շարմազանովը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ՀՀԿ-ի թեկնածուների մասին

Մեծ պրոֆեսիոնալիզմի տեր իրավաբաններ են. Շարմազանովը՝ Բարձրագույն դատական 
խորհրդի անդամների ՀՀԿ-ի թեկնածուների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը կքննարկի Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների հարցը և կառաջադրի թեկնածուների ցանկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նրանք 5-ն են լինելու, որոնք պետք է ընտրվեն փետրվարի 27-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը հիշեցրեց, որ և՛ Հանրապետության հաջորդ նախագահի, և՛ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններն Ազգային ժողովում լինելու են գաղտնի: 

«Քանի դեռ խմբակցությունում վերջնական քննարկում չի եղել, կոռեկտ չեմ համարում հրապարակել նրանց անունները: Թեկնածուներ արդեն կան, նրանք շատ պատրաստված, շատ մեծ պրոֆեսիոնալիզմի տեր իրավաբաններ են: Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետության բարձրագույն դատական խորհրդում նրանց ներկայությունը կարևոր կլիներ»,- ընդգծեց Շարմազանովը:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]