Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը

Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի օրհնության գրում գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»:

2016 թվականի հունիսի 25-ին, Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը սուրբ ու անմահ պատարագ է մատուցել Գյումրու Վարդանանց հրապարակում: Պատարագին աղոթակցել է Ամենայն Հայոց կաթողիկոսը, համապատարագել՝ հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր Եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը: Նույն օրը Գյումրիում Հռոմի Պապը նաև այցելեց Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ Մայր Տաճար:Շնորհակալ գյումրեցին, ի հիշատակ և որպես երախտիք Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Գյումրի կատարած այցի, մեկ տարի անց նույն օրը հավերժացրեց հիշատակի կոթող-հուշարձանով: «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է Կաթոլիկ քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:

Կաթողիկե եկեղեցին տրամադրել էր այն սեղանը, որի վրա Հռոմի պապը մատուցել էր պատարագը, ինչպես նաև Պապի այցը պատկերող լուսանկարներ: Խորանի կողքին տեղադրվել էր այն խաչքարը, որը հատուկ պատրաստվել էր պատարագի համար: Տարածքը գործում է որպես թանգարան՝ հիշեցնելով Սրբազան քահանայապետի այցը Գյումրի:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]