Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևան ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահը ներկայացվեց դատավորներին

Երևան ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահը ներկայացվեց 
դատավորներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փետրվարի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ նախագահ Ռուբեն Վարդազարյանին և ընդգծել նրա՝ որպես իրավաբանի, մասնագիտական ու մարդկային բարձր որակները, աշխատանքային փորձն ու հեղինակությունը, որոնք կարևոր են պատասխանատու պաշտոնը ստանձնելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  նախագահի լիազորություններն ու պարտականությունները պատշաճ կատարելու համար: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն,  որին մասնակցել են նաև  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանն ու ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

ՀՀ Նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով՝ Ռուբեն Էդուարդի Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]