1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի նորանշանակ նախագահին

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի 
նորանշանակ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փետրվարի 21-ին ՀՀ վարչական դատարանի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ նախագահ Աղասի Դարբինյանին և նշել, որ նրա աշխատանքային փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային որակները բավարար են այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու և դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

ՀՀ Նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]