1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է. Փարիզում հարգանքի տուրք են մատուցել

Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է. Փարիզում հարգանքի 
տուրք են մատուցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 14-րդ թաղամասի Պլեսանս 11 հասցեում գտնվող բնակարանի մոտ փետրվարի 21-ին հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, միջոցառմանը ներկա են եղել Փարիզի 14-րդ թաղամասի նախագահ Կարին Պետին, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, «Գաղութացումից ելք» ասոցիացիայի և Ֆրանսիայի հայ վետերանների միության ներկայացուցիչներ:

Դիմելով ներկաներին՝ Կարին Պետին մեջբերել է Մանուշյանին նվիրված Պոլ Էլուարի ստեղծագործությունից. «Այդ օտարներն էին, ում դեռ այդպես են ասում, ովքեր հավատացին արդարությանը, հենց հիմա, այստեղ, կոնկրետ: Նրանք իրեն արյան մեջ իրենց նմանների արյունն ունեին, ովքեր գիտեին, թե որն է իրենց հայրենիքը, գիտեին՝ մի արևելյան ժողովրդի ազատությունը բոլոր ժողովուրդների ազատությունն է: Այս օտարականներն էին, որ ընտրեցին կրակը, նրանց պատկերները պատերին միշտ կենդանի են: Հիշողության արևը լուսավորում է նրանց գեղեցկությունը»:

Ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները ևս հանդես են եկել ելույթներով:

Պլեսանս 11 հասցեն եղել է Միսաք և Մելինե Մանուշյանների վերջին բնակարանը, որտեղից 1944 թ. փետրվարի 21-ին 15:30 Միսաք Մանուշյանին տարել են Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոց, որտեղ նա և իր 21 զինակիցները գնդակահարվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]