Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում արձանագրվել են բոտուլիզմի դեպքեր

Երևանում արձանագրվել են բոտուլիզմի դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով` բոտուլիզմի առաջացման պատճառը տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենն է: Թունավորման առաջին ախտանշաններ են` սրտխանոցը, գլխապտույտը, տեսողության վատացումը:

Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար մասնագետները զգուշացնում են`

  • մի´ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելով հնարավոր է փրկել հիվանդի կյանքը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]