1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օշականում մեկնարկել են Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները

Օշականում մեկնարկել են Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են փետրվարի 21-ին, Օշականում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Տոնի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ  այցելեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին:

Այնուհետև եկեղեցու դպրատանը տեղի ունեցավ մայրենիին նվիրված ավանդական միջոցառում՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտների և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարազգի ուսանողների մասնակցությամբ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին՝ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Հարգելի ներկաներ, սիրով և ջերմությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր ոսկեղենիկ լեզվի տոնի առթիվ: Արդեն ավանդույթ է դարձել օրը սկսել Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ծաղիկ խոնարհելով: Մաշտոցը ամենամեծ հայն է, պետք է մեծարենք ու խնկարկենք նրա հիշատակը, նույնը պետք է սովորեցնենք մեր երեխաներին: Օշականը սրբատեղի է հայ ժողովրդի համար և գրկաբաց ընդունում է բոլոր հայերին, շնորհակալ ենք ձեզ այս տոնի համար: Մայրենիի պահպանությունը հատկապես կարևոր է Սփյուռքում: Լեզվի պահպանությունը հայապահպանության գրավականն է: Եթե հայ մանուկը դրսում խոսում է հայերեն, ուրեմն հաղթել ենք: Երեխայի գլխավոր ուսուցիչը հայ մայրն է, և ես խնդրում եմ սփյուռքում ապրող բոլոր մայրերին, որ երեխաների հետ խոսեն միայն հայերեն: Խոսքս ուզում եմ ավարտել լեզվի մասին Համո Սահյանի տողերով.

«Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,

Մեր բուրմունքն ու գույնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք, որ կանք…»»:

Միջոցառումը սկսվեց Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քհն. Մանուկյանի աղոթքով և օրհնությամբ:

Օշականի դպրոցի աշակերտները փոքրիկ բեմադրություն ներկայացրին մայրենի լեզվի, Մեսրոպ Մաշտոցի մասին, նվագեցին երգեցին ու արտասանեցին: Ելույթ ունեցան նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ, պարսիկ և սփյուռքահայ ուսանողները:

Միջոցառման մասնակիցներն այցելեցին նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ծաղկեպսակ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի արձանին: Տոնի առթիվ Երևանի Խ. Աբովյանի անվան N 2 դպրոցի աշակերտները մայրենիին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին:

Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կազմակերպված՝ 2016-2017 թթ. ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված արևմտահայերենին նվիրված գրքերի շնորհանդեսով և արևմտահայերենի խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկումով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]