Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել

Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության 
իմիտացիա ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմիկի տղան Ռիյադ Ալիևը օրեր առաջ վիճաբանել է ճանապարհային ոստիկանների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ճանապարհային ոստիկանությունը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է կանգնեցրել, որում գտնվել է Ռիյադ Ալիևը: ՃՈ տեսուչը վարորդից պահանջել է փաստաթղթերը, ինչին ի պատասխան ավտոմեքենայի ուղևորներից Ռիյադ Ալիևը իջել է մեքենայից և բռունցքով հարվածել ՃՈ ավտոտեսուչին: Ոստիկանությունը դեպքի հանգամանքներն ուղարկել է Յասամալի շրջանի դատարան և դատարանը Ալիևին 30 օր վարչական կալանքի ենթարկելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Ադրբեջանի նման ավտորիտար երկրում, որտեղ ալիևյան բռնատիրական վարչակարգը երկիրը ղեկավարում է օրենսդրական խախտումներով և հակաժողովրդավարական մեթոդներով, Ալիևի մոտ ազգականին կալանավորելու վերաբերյալ որոշումը շատ արհեստական է թվում:

Ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցցանցերում կատարված գրառումներում առաջ է քաշվում այն պնդումը, որ Իլհամ Ալիևը, ով իր թեկնածությունն է առաջադրել ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին, փորձում է ընտրություններին ընդառաջ ժողովրդավարության և քաղաքացիների շրջանում հավասարության հաստատման իմիտացիա ստեղծել հասարակության որոշ շրջանակների ձայներն իր կողմը գրավելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]