Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի Brexit-ից հետո Եվրախորհրդարանի կազմի կրճատումը

ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի Brexit-ից հետո Եվրախորհրդարանի կազմի կրճատումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի ղեկավարները փետրվարի 23-ի գագաթնաժողովում կքննարկեն հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրախորհրդարանում տեղերի թիվը կրճատելու հարցը՝ այն 751-ից իջեցնելով մինչեւ 705:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 21-ին հրապարակված նամակում գրել Է ԵՄ-ի երկրների ղեկավարներին: «Կարելի Է բնական համարել, որ ԵՄ-ի կազմում ավելի քիչ թվով պետությունները նշանակում Է ավելի քիչ թվով տեղեր (Եվրախորհրդարանում),-նշել Է Տուսկը:-Եվրախորհրդարանը ինքն Է հանդես եկել մանդատների թվաքանակը փոխելու առաջարկությամբ»:

Թեեւ Մեծ Բրիտանիան Եվրախորհրդարանում պատգամավորական 73 մանդատ ունի, Տուսկը համաձայն Է Brexit-ից հետո պատգամավորների թիվը կրճատել 46-ով՝ «ռեզերվում» եւս 27 տեղ «պահելով» Եվրամիության նոր պետությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]