Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի խորհրդակցություն է անցկացվել Բուխարեստում

Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի 
խորհրդակցություն է անցկացվել Բուխարեստում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում Լիբանանի դեսպանի կեցավայրում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որին մասնակցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառումները, ինչպես նաև այս հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու զուգահեռ միջոցառումները:

Դեսպան Մինասյանը նաև առանձնազրույց է ունեցել GADIF-ի նախագահ, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոքադդեմի հետ՝ քննարկելով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]