Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բոլոր արտաքին խաղորդները պետք Է երկխոսություն սկսեն Դամասկոսի հետ. Լավրով

Բոլոր արտաքին խաղորդները պետք Է երկխոսություն սկսեն Դամասկոսի հետ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր արտաքին խաղորդները, հատկապես նրանք, ովքեր ներկա են Սիրիայի տարածքում, պետք Է երկխոսություն սկսեն արաբական այդ երկրի կառավարության հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Անհրաժեշտ Է, որ առանց բացառության բոլոր արտաքին խաղորդները, հատկապես նրանք, որոնք ներկայություն ունեն Սիրիայում, այնուամենայնիվ գիտակցեն Սիրիայի կառավարության հետ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության քանիցս հաստատված սկզբունքի շրջանակներում»,-ասել Է նախարարը:

Նա նշել Է, որ արաբական հանրապետության բոլոր Էթնիկ եւ կրոնական խմբերը պետք Է հարգեն երկրի տարածքային ամբողջականությունը: «Կարգավորմանը չօգնեց այն, որ ինչ-որ ժամանակ առաջ քրդական բնակչության մի մասը Սիրիայի հյուսիսում հայտարարեց ինքնավարության մասին:

Կարգավորմանը չօգնեցին այն գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ու նրա գլխավորած կոալիցիան ձեռնարկում Էին այդ միտումներին օժանդակելու, քրդերի ինքնավարացմանն աջակցելու եւ նույնիսկ տեղերում կառավարման մարմինների ստեղծմանն օժանդակելու ուղղությամբ, որոնք բացահայտորեն ներկայացվեցին որպես Դամասկոսին չենթարկվող»,-ընդգծել Է նա: Ընդսմին Լավրովը հայտարարել Է, որ Սիրիայի կառավարությունը պետք Է ղեկավարվի իր երկրի տարածքի նկատմամբ ինքնիշխանության սկզբունքով եւ երկխոսություն վարի Էթնիկական բոլոր խմբերի, այդ թվում՝ քրդերի ներկայացուցիչների հետ:

«Սիրիայի կառավարությունը պետք Է ղեկավարվի իր երկրի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սկզբունքով: Դա նշանակում Է խոսել այս կամ այն Էթնիկ, կրոնական խմբերի բոլոր ներկայացուցիչների, ներառյալ քրդերի հետ»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]