Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին

Արա Բաբլոյանն ընդունել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 
անդամներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից,  Արա Բաբլոյանը, ողջունելով ասոցիացիայի անդամներին, բարձր է գնահատել է կանանց գործունեությունը պետական կառույցներում, ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հայ կինը, հայ մայրն անուրանալի դեր ունի հայկական ավանդական ընտանիքի պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության գործում: Նա նշել է, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը նպաստում են մեր հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմանը եւ գնահատմանը:

Ըստ Արա Բաբլոյանի՝ կրթված կանայք պիտի աջակցեն բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն փոխելու մտածելակերպը, տղամարդու եւ կնոջ իրավահավասարության մասին պատկերացումները:

 
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ այս հարցերում գործնական փոփոխությունների կարիք կա. Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա որպես քաղաքակիրթ դիմագիծ ունեցող երկիր:

Խորհրդարան այցելած կանայք իրենց մտահոգող հարցերն են ուղղել Արա Բաբլոյանին. դրանք վերաբերել են համայնքների խոշորացմանը, ընտանեկան բժշկությանը եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանն առնչվող խնդիրներին:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Քննարկման առանցքում հարցեր էին, որոնք վերաբերում էին առողջապահական ոլորտին, կրթական բարեփոխումներին, համայնքների խոշորացմանը եւ այդ գործընթացի արդյունքում դպրոցների ու նախակրթարանների օպտիմալացմանը:

Խորհրդարանականների հետ հանդիպմանը ներկաները մտահոգիչ հարցեր են հնչեցրել նաեւ գյուղական դպրոցներում մասնագետների պակասի, ուսուցիչների արդարացի ընտրության վերաբերյալ:

Մտքերի փոխանակման արդյունքում պատգամավորները փաստել են, որ ներկայացված խնդիրների մի մասն առաջիկայում կկարգավորվի օրենսդրությամբ, իսկ մյուս մասի պարագայում էլ կլինի խորհրդարանական վերահսկողություն:

Կարեւորելով օրենսդիրների հետ հանդիպումները՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը հույս է հայտնել, որ բարձրացված հարցերին ապագայում կտրվեն դրական լուծումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]