Մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը
17:36, 21 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը պայքարեցին 56 եւ 62 կգ քաշայինները: 56 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Համլետ Մնացականյանը (220 կգ), արծաթե մեդալի արժանացավ Արա Պողոսյանը (201 կգ), իսկ բրոնզե` Արեն Չատինյանը (196 կգ): 62 կգ քաշային կարգում լավագույն արդյունքը գրանցեց Խաչիկ Հարությունյանը (233 կգ): Նրան հաջորդեցին Արայիկ Պետրոսյանը (232 կգ) և Հովհաննես Մարտիրոսյանը (227 կգ):
Առաջնությունը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում