1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ն Իրանին առաջարկել Է գաղտնի բանակցել տարաձայնությունները կարգավորելու համար. Al Jarida

ԱՄՆ-ն Իրանին առաջարկել Է գաղտնի բանակցել տարաձայնությունները կարգավորելու համար. Al Jarida

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ԱՄՆ-ից առաջարկություն Է ստացել՝ չեզոք տարածքում ուղղակի բանակցություններ վարել տարաձայնությունները կարգավորելու համար: Այս պնդմամբ փետրվարի 21-ին հանդես Է եկել Al Jarida քուվեյթյան թերթը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամերիկացիները Մասկատը կամ Ժնեւն են որպես հարթակ առաջարկել այդ կոնսուլտացիաների համար,-Թեհրանում հրատարակությանն ասել Է աղբյուրը:-Սկզբում խոսքը միայն իրանական բանտերի երկքաղաքացիություն ունեցող կալանավորների մասին Էր, բայց ավելի ուշ առաջարկություն Է ստացվել գաղտնի քննարկել վիճելի հարցերի ողջ սպեկտրը»:

«Թեհրանն ի պատասխան հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը կորել Է, հատկապես միջուկային գործարքի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի բռնած դիրքից հետո»,-հավելել Է նա, ընդգծելով, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում «դեմ են արտահայտվել Վաշինգտոնի հետ ցանկացած ուղղակի շփումներին»: Վաշինգտոնից եւ Թեհրանից պաշտոնական մեկնաբանություններ դեռեւս չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]