Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարության կողմից ներկայացված բարձրագույն կրթության վերաբերյալ օրինագիծը հանգամանորեն մշակվել է, սակայն Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է

Կառավարության կողմից ներկայացված բարձրագույն կրթության վերաբերյալ 
օրինագիծը  հանգամանորեն մշակվել է, սակայն Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդքան էլ գոհ չէ Կառավարության կողմից ներկայացված բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց ՀՀ Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Նա նշեց, որ ավելի հավակնոտ նախագիծ էին ակնկալում:

«Նախնական քննարկումները, որոնք Ձեզ հետ ունեցանք, ենթադրում էին այլ օրենք: Մեզ ոգևորել էր այն, որ ստեղծվելու է ռեկտորատին հակակշիռ գիտական խորհուրդը, որը կունենա ինքնավարություն, կլինի իրական հակակշիռ, բայց, չգիտես ինչու, դա չեղավ: Հարցը ջրվեց, գնաց, օրակարգից դուրս եկավ: Հիմա գոնե կարծում ենք, որ գիտխորհրդի նախագահը ռեկտորը չպետք է լինի»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով օրենքի այն կետին, որ կենսաթոշակային տարիքի գիտնականն այլեւս չի կարող մասնակցել տվյալ  բուհում թափուր տեղերի մրցույթներին, միեւնույն ժամանակ հարցը թողնված է ռեկտորի հայեցողությանը, ով կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ՝ պատգամավորը նշեց, որ ինքը կողմ է սերունդների հավասարությանը, սերնդափոխությանը, բայց դեմ է խտրականությանը:

«Ես դեմ եմ, որ ռեկտորը որոշի, թե ում է թույլ տալիս դասավանդել, ում՝ ոչ: Այստեղ կարող է լինել սուբյեկտիվ որոշում, կոռուպցիայի հոտ կարող է գալ: Կարող է լինել 30 տարեկան մասնագետ, որի կարիքը բուհն ունի, կարող է լինել 80 տարեկան մասնագետ, որի կարիքը բուհը նույնպես ունի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը եւ հավելեց, որ
այս նախագծի շուրջ պետք է լինի քաղաքական ու հանրային կոնսենսուս:

ԿԳ նախարարն էլ իր եզրափակիչ ելույթում, ի պատասխան հնչած մտահոգություններին, նշեց, որ օրենքը մշակվել է շատ հանգամանորեն բարձրագույն կրթական համակարգի ամբողջական ուսումնասիրության հիման վրա տեղական արտերկրի փորձագետների աջակցությամբ:

«Գնահատվել են ռիսկերը բարձրագույն կրթական համակարգում, դետալացված ռիսկերը լիկվիդների, ամբիոնի վարիչների, ամբիոնային ծանրաբեռնվածության,  հեռակա համակարգի կեղծ հատվածի,  կոռուպցիոն ռիսկերը, եւ դրա հիման վրա մշակվել են ռազմավարական սկզբունքներ, նպատակադրվել են հիմնական խնդիրները: Ունեցել ենք նաեւ համալսարանական մակարդակում քննարկումներ, եւ այս ամենի վերջնական արդյունքում  կատարել ենք սրբագրումներ»,-ասաց Լեւոն Մկրտչյանը եւ հավելեց, որ աշխատանքներին աջակցել են այնպիսի փորձագետներ, ովքեր երկար տարիներ զբաղվել են այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների հետ կապված ծրագրերով: 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]