Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ամերիկացիներն սկսել են ոչնչացնել հրացաններն ու ինքնաձիգները

Ամերիկացիներն սկսել են ոչնչացնել հրացաններն ու ինքնաձիգները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազենի տերերը սեփական հրացանների եւ ինքնաձիգների ոչնչացման նոր ֆլեշմոբ են գործարկել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Daily Dot-ը: Դրա համար առիթ Է ծառայել Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը, որտեղ նախկին աշակերտը գնդակահարեց մի քանի տասնյակ մարդու: Ֆլեշմոբը գործարկել Է Սքոթ Փափալարդոն:

Facebook-ում հրապարակված վեցրոպեանոց տեսահոլովակում նա «բոլգարկայով» սղոցել Է AR-15 կիսաավտոմատ հրացանը. նույնպիսի զենք Է ունեցել նաեւ Նիկոլաս Քրուզը, որին կասկածում են 17 մարդու սպանության մեջ: «Ես ձգտում եմ համոզվել, որ այս զենքը երբեք չի կարողանա կյանք խլել:

Այս զենքի փողը չի ուղղվի որեւիցե մեկի վրա: Մի՞թե այս զենքն ունենալու իրավունքն ավելի կարեւոր Է, քան որեւԷ մեկի կյանքը»,- նշել Է Փափալարդոն: Մի քանի օրում #OneLess (մեկով պակաս) հեշթեգով տեսահոլովակը դիտել են ավելի քան 20 միլիոն անգամ: Զենք ունեցող այլ անձինք հավանություն են տվել Փափալարդոյի ֆլեշմոբին եւ զետեղել են զենքի ոչնչացման նման տեսահոլովակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]