Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնությունը չի սահմանափակվի Javelin համալիրներով. Վոլքեր

Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնությունը չի սահմանափակվի Javelin համալիրներով. Վոլքեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը հայտարարել Է, որ Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնությունը չի սահմանափակվի Javelin հակատանկային հրթիռային համալիրների (ՀՏՀՀ) մատակարարմամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է հրապարակված հարցազրույցում, որը նա «Եվրոպական ճշմարտություն» հրատարակությանը տվել Է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ: «Javelin համալիրները կլինեն օգնության մի մասը, բայց խոսքը շատ ավելիի մասին Է: Խոսքն ավելի ընդգրկուն օգնության մասին Է»,-ասել Է Վոլքերը:

Ընդ որում՝ նա ընդգծել Է, որ ԱՄՆ-ի նպատակը «ուկրաինական բանակի սպառազինության մեջ տեղ գտած բացերը լրացնելն Է՝ մեծացնելով իրենց տարածքը պաշտպանելու Ուկրաինայի զինված ուժերի կարողությունը»: Վոլքերը ճշտել Է, որ սպառազինության մի մասը Կիեւը կստանա անվճար, «բայց միեւնույն ժամանակ Ուկրաինան իրավունք Է ստանում գնել այն սպառազինությունը, որի կարիքն ինքն ունի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]