Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսում է հավաքը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսում է հավաքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկսում է նախապատրաստվել Ալբանիայի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականը, Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը:

Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմպավանում: 

Գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը փետրվարի 6-ին հրապարակել էր ընդլայնված կազմը, իսկ ներկայումս ազգային թիմի ճամբարում են հետևյալ 13 խաղացողները.

1. Ամիրան Ամիրխանով – առանց ակումբ
2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4.Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 
5. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
6. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
7. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
8. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
9. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
10. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»
11. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ
12. Արման Հակոբյան - «Արթիկ»
13. Նիկիտա Զախարով - «Ուրարտու»

Քրիս Յանկու Օսկիյանը վնասվածքի պատճառով չի միացել ազգային հավաքականին: Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը, Սթիվեն Էնոչը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հայաստան-Ալբանիա հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին, Երևանի ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրում և սկսվելու է 19:00-ին: Մուտքն ազատ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am