Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սառնամանիքի պատճառով Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ Է հայտարարված

Սառնամանիքի պատճառով Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ Է հայտարարված

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերահաս անոմալ սառնամանիքի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի տարածաշրջանում, որտեղ օրական միջին ջերաստիճանը 7-10 աստիճանով ցածր կլինի կլիմայական նորմայից, փետրվարի 22-ից հայտարարված Է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Հիդրոօդերեւութաբանական կենտրոնում:

«Լույս փետրվարի 22-ի եւ փետրվարի 23-ի գիշերը օդի ջերմաստիճանը Մոսկվայում կիջնի մինչեւ մինուս 20-22 աստիճան, ցերեկը՝ մոտավորապես մինուս 10 աստիճան: Լույս փետրվարի 24-ի գիշերը սառնամանիքները կխստանան մինչեւ 20-22 աստիճան, ցերեկը՝ մինուս 12-14 աստիճան»,-ճշտել Է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ փետրվարի 25-ին եւ 26-ին ջերմաստիճանը կարող Է նվազել եւս 3-4 աստիճանով:

Լուսանկարը` ТАСС

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am