Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը 10 տարում աշխարհի բանկերին տուգանել Է 243 մլրդ դոլարով

ԱՄՆ-ը 10 տարում աշխարհի բանկերին տուգանել Է 243 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կարգավորիչները 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր աշխարհի բանկերին տուգանել են 243 միլիարդ դոլար ընդհանուր գումարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Keefe, Bryuette & Woods-ի հաշվետվության մեջ:

Տուգանքների մեծ մասը կապված Է հիփոթեքային ակտիվների որակի վերաբերյալ ներդրողներին խաբելու հետ, որոնք դրանք վաճառել են նախքան անշարժ գույքի ԱՄՆ-ի շուկայի փլուզումը, հաշվետվության տվյալները մեջբերում Է MarketWatch-ը: Վճարված փոխհատուցումների ցուցանիշով առաջատարը Bank of America-ն Է. վերջին տասը տարում այն վճարել Է 76,1 միլիարդ դոլար գումարի տուգանքներ: Մեծ տարբերությամբ երկրորդ տեղում Է JPMorgan Chase-ը՝ 43,7 միլիարդ դոլար ցուցանիշով, երրորդում՝ Citigroup-ը (19 մլրդ դոլար):

Արտասահմանյան բանկերի թվում ամենից շատ վճարել են Deutsche Bank-ը (14 միլիարդ դոլար) եւ Royal Bank of Scotland-ը (10,1 միլիարդ դոլար): 6 միլիարդ դոլարից ավելի տուգանքներ են վճարել նաեւ նաեւ BNP Paribas-ն, Credit Suisse-ը եւ UBS-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]