Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քաղաքագետն Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ լայն կոնսենսուս է տեսնում

Քաղաքագետն Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ լայն կոնսենսուս է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այն կարծիքին է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանի անվան շուրջ կա բավականին լայն կոնսենսուս: Փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ընդգծեց, որ այս պարագայում կարելի է ենթադրել, որ խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերը դժվար թե կարողանան նախագահի մեկ այլ թեկնածու առաջադրել:

«Արմեն Սարգսյանը մինչ ՀՀԿ-ի առաջարկն ընդունելը հանդիպումների շարք ունեցավ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է տիրում քաղաքական, հասարակական դաշտում: Խորհրդարանական կառավարման համակարգում հանրապետության նախագահը պետք է ձևավորի բավականին լայն կոնսենսուս քաղաքական դաշտում, ինչը Արմեն Սարգսյանը փորձեց ձեռք բերել` հանդիպումներ ունենալով տարբեր քաղաքական ուժերի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարկարովը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը փորձում է լայն կոնսենսուս ապահովել ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև հանրության մեջ` փորձ անելով արտացոլել շահեր, որոնք առկա են հասարակական տարբեր խմբերում: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ նախագահի գործունեության շնորհիվ նաև հնարավոր կլինի ամրապնդել Հայաստան-սփյուռք, Հայաստան-Արցախ կապը: «Մենք տեսնում ենք, որ Արմեն Սարգսյանը փորձում է իր շուրջ կոնսոլիդացնել տարբեր քաղաքական, հասարակական ուժերի, սփյուռքն ու Արցախը»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը: Ազգային ժողովում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը փետրվարի 18-28-ն է: Խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]