Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում գրիպի համաճարակ Է սկսվել

ԱՄՆ-ում գրիպի համաճարակ Է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիպի համաճարակ Է հայտարարվել ԱՄՆ-ի բոլոր նահանգների տարածքում, բացառությամբ մայրաքաղաքի տարածաշրջանի եւ Հավայիի նահանգի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է Ռոստուրիզմը:

«Գրիպի դեպքում դիտվող ախտանիշներով մարդկանց թիվը երեք անգամ գերազանցել Է թույլատրելի սահմանը եւ շարունակում Է աճել: Կալիֆոռնիայի նահանգում գրիպից եւ դրա հետեւանքներից մեկից՝ թոքաբորբից, մահացության մակարդակը հասել Է շաբաթական 70 մարդու: Ընդ որում՝ ԱՄՆ-ում դիտվող վիրուսի տարատեսակները կայուն են դարձել առավել տարածված հակավիրուսային պատրաստուկների նկատմամբ:

Համաճարակի դեմ պայքարի առավել գործուն միջոցներից մեկը ամերիկացի մասնագետները համարում են նախազգուշական պատվաստումը, սակայն ընդունում են, որ վիրուսի մշտական մուտացիան նվազեցնում Է դրա արդյունավետությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]