«Յանդեքս»-ը գլխավորել Է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը. Forbes
14:17, 21 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յանդեքս»-ը գլխավորել Է ռուսական ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը. նրա արժեքը կազմում Է 12,38 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Forbes-ի կայքում:
Ամենաթանկ ընկերությունների վարկանիշի երկրորդ տեղում Mail.ru Group-ն Է, որը զբաղեցնում Է կերակուրների առաքման շուկայի 41 տոկոսը: Նրա արժեքը գրեթե կրկնակի ցածր Է վարկանիշի առաջատարից եւ կազմում Է 6,86 մլրդ դոլար:
Վարկանիշի թոփ-5-ում նաեւ տեղ են գտել Avito հայտարարությունների Էլեկտրոնային ցուցանակը, որը 2007 թվականին հիմնադրվել Է Վլադիմիր Պրավդիվի կողմից, Wildberries եւ Lamoda ինտերնետ-խանութները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում