Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանացին կանանց հետ ծանոթանալու յուրօրինակ միջոց Է գտել

Բրիտանացին կանանց հետ ծանոթանալու յուրօրինակ միջոց Է գտել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tinder-ի օգտատերն ինքն իր մասին շնորհանդես Է ստեղծել Power Point ծրագրում, իսկ հետո այն հրապարակել դեյվինգ-սերվիսի հաշվում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mashable-ը: 21-ամյա Սեմ Դիքսիի ստեղծած փաստաթուղթն ստացել Է «Թե ինչու դու պետք Է սվայփ անես դեպի աջ» անվանումը: Tinder-ի հավելվածում սվայփ դեպի աջը նշանակում Է համակրանքի արտահայտում դուր եկած օգտատիրոջը:

Շնորհանդեսի առաջին սլայդը կոչվում Է «Ես ընկերներ ունեմ, եւ մենք զվարճանում ենք տնից դուրս»: Կցված լուսանկարները հաստատում են Դիքսիի խոսքը.

լուսանկարներում նա շփվում Է ընկերների հետ եւ նստած չԷ բնակարանում: Հաջորդ սլայդներում երիտասարդը թվարկել Է սիրած զբաղմունքները (դոմինո եւ հայրիկի կատակներ), ինչպես նաեւ զետեղել Է աստղերի կեղծ արձագանքներն իր աշխատանքի մասին:

Դատելով ըստ ամենայնի՝ աղջիկների ուշադրությունը գրավելու Դիքսիի յուրօրինակ միջոցը գործել Է: Պատանու պրոֆիլի վրա ուշադրություն Է դարձրել @GracieBarrow1 նիքի ներքո Twitter-ի օգտատերը, որը Tinder-ից սքրինշոթներ Է հրապարակել անձնական բլոգում՝ տղայի փորձը համարելով «հանճարեղ»: Նրա փոսթը երկու օրում հավաքել Է գրեթե 20 հազար ռեթվիթ եւ 90 հազար լայք:

Mashable-ի լրագրողներին տված հարցազրույցում Դիքսին պատմել Է, որ որոշել Է շնորհանդես ստեղծել ձանձրույթից եւ «փոքր-ինչ ստեղծագործելու» ցանկությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]