Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերգո Երիցյանը անհրաժեշտ է համարում լեզվաքաղաքականության պետական ծրագիր ունենալը. փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

Սերգո Երիցյանը անհրաժեշտ է համարում լեզվաքաղաքականության պետական ծրագիր 
ունենալը. փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեզվի պետական կոմիտե ստեղծելով և լեզվի զարգացման ծրագիրն ընդլայնելով հնարավոր է ոլորտում մի շարք խնդիրներ լուծել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։

«Լեզվի հարցերով զբաղվող մարմինը պետք է նոր կարգավիճակ ստանա։ Լեզվի պետական տեսչության պետական գործադիր մարմնի կարգավիճակ ստանալը նշանակում է, որ այն խնդիրները, որ մենք ունեինք, երբ գործում էր միայն որպես վերահսկող մարմին, կարող են լուծվել»,- նշեց Երիցյանը և ընդգծեց, որ անհրաժեշտ է լեզվաքաղաքականության պետական ծրագիր ունենալ, ինչի շնորհիվ մայրենին անաղարտ կպահվի։

Նրա խոսքով՝ լեզվի զարգացման պետական ծրագրի առկայությունն ու նոր մարմնի գործառույթների ընդլայնումը կարող է կտրուկ փոխել լեզվի ասպարեզի նկատմամբ վերաբերմունքը։

«Մի քանի խնդիրներ կբարձրաձայնեմ՝ լեզվաշինության, գրական լեզվի չափորոշիչների, օտար լեզուների ուսուցման և այլնի հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ կարող են լինել ինչ-ինչ նախագծեր, որոնք լուծումներ են պահանջում, բայց ամբողջությամբ և համակարգային լուծում չեն ստանում։ Վերջին շրջանում բավականին ակտիվ քննարկվեց օտար լեզուների ուսուցման ծրագիրը, սակայն այն դեռևս չի ընդունվել, քանի որ բազմաթիվ թերություններ կան։ Այստեղ համակարգային, հստակ և հասցեական լուծումներ են պետք։ Մենք պետք է կարողանանք մեր ունեցած լեզվական գանձերը դարձնել համակարգչային։ Կարող ենք այնպես անել, որպեսզի նոր տեխնոլոգիաները ծառայեն խնդիրների լուծմանը։ Ես վստահ եմ, որ մեր Կառավարության կտրուկ մոտեցումը և Լեզվի կոմիտեի ստեղծումն առաջիկա տարիներին հնարավորություն կտա ունենալ շատ խնդիրների լուծումներ։ Լեզվաքաղաքականության պետական ծրագրի անհրաժեշտությունը, օրինակ՝ 2018-2028 թվականների համար, ավելի քան պետք է։ Եթե նմանատիպ ծրագիր չլինի՝ մենք չենք կարող իմանալ, թե առաջիկա տարիներին ինչ խնդիրներ ունենք լուծելու»,- ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետը։

Նրա խոսքով՝ նախագիծն արդեն իսկ կա, տարբեր գերատեսչությունների կողմից հավանության է արժանացել, և իրենք սպասում են, որպեսզի առաջիկայում հաստատվի Կառավարության կողմից։

1991 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]