Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազգային ժողովում Անահիտ Բախշյանը բարձրացրեց բուհերի ինքնավարության հարցը

Ազգային ժողովում Անահիտ Բախշյանը բարձրացրեց բուհերի ինքնավարության հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին ներկայացրեց իր մտահոգությունները՝ մասնավորապես, նշելով, որ բուհը չի կարող կառավարվել անկախ, եթե խորհրդի կազմը հաստատում է երկրի վարչապետը:

«Տարբեր հարցազրույցների ժամանակ նշում եք օրենքով ապահովվող բուհերի ինքնավարության մասին: E-draft-ում 20 օրով քննարկման է դրվում մի նախագիծ, որտեղ չկա կետ, որում ասվում է, թե բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Հանկարծ 20 օր քննարկվելուց հետո կառավարություն է գալիս նախագիծ, որտեղ ավելացվում է այդ տողը, որ բուհի կառավարման խորհուրդը պետք է հաստատի վարչապետը: Հասկանալի է քաղաքական մեծամասնության նպատակը: Բայց սա ուղիղ հակադրության մեջ է Ձեր կողմից բարձրացված խնդրին՝ ապաքաղաքականացնել բուհի կառավարումը, բարձրացնել ինքնավարությունը: Չի կարող ինքնակառավարումը անկախ լինել, եթե վարչապետն է հաստատելու կազմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ չկա որեւէ կետ, որով նշվում է, թե ով եւ ինչպես է ընտրում ռեկտորին:

ԿԳ նախարարը հստակեցրեց, որ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը, այստեղ խոսքը գնում է բուհի հիմնադրի մասին:

«Մանրամասն ներկայացված է, թե ինչպես է բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում, ովքեր են առաջադրվում և այլն, բայց խորհուրդը որպես հիմնադիր հաստատվելու կարիք ունի: Օրինակ, մասնավոր բուհի խորհուրդը պետք է հաստատվի հիմնադրի, այսինքն՝ մասնավորի կողմից, պետության կողմից հիմնադրվող բուհի խորհուրդը եւս պետք է  հաստատվի հիմնադրի, տվյալ դեպքում պետության կողմից: Կարող ենք գրել՝ Կառավարությունն է հաստատում, կարող ենք գրել՝ նախարարը:  Դա չէ սկզբունքայինը: Կարեւորն այն է, որ հիմնադիրը հաստատի խորհրդի կազմը, որ խորհուրդը լեգիտիմ դառնա: Հիմա մենք բաց ենք առաջարկների համար»,- եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]