Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, մասնավորում` 11.3 տոկոսով

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, 
մասնավորում` 11.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետական և ոչ պետական հատվածներում միջին ամսական աշխատավարձը 2018 թվականի հունվարին աճ է գրանցել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Մասնավորապես, 2018 թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2017-ի հունվարի համեմատ աճել է 10.2 տոկոսով՝ կազմելով 198 հազար 816 դրամ: Պետական հատվածում արձանագրվել է 7.1 տոկոս աճ` կազմելով 162 հազար 283 դրամ, իսկ մասնավորում՝ 11.3 տոկոս` կազմելով 241 հազար 363 դրամ:

Թվերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում են, ով այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով: Աճ է գրանցվել գրեթե բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով: Արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 47.6, արտահանման ու ներմուծման ցուցանիշների աճի դինամիկան՝ համապատասխանաբար 45.2 և 48.9 տոկոս է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]