Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վրաստանի ՆԳ փոխնախարարը մեկնել Է Գերմանիա՝ փրկելու ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը

Վրաստանի ՆԳ փոխնախարարը մեկնել Է Գերմանիա՝ փրկելու ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն ժամանել Է Գերմանիա՝ քննարկելու Վրաստանից ապաստան հայցողների թվաքանակի աճի եւ ԵՄ-ի երկրներում Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի չեղարկման հնարավոր սպառնալիքի խնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi հեռուստաալիքը:

Գերմանիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվարի դրությամբ Վրաստանի քաղաքացիները յոթերորդ տեղում են այդ երկրում ապաստան հայցողների շարքում: Միայն ընթացիկ տարվա հունվարին ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել Է Վրաստանի 632 քաղաքացի, իսկ դրանից մեկ ամիս առաջ՝ 672: Փետրվարի սկզբին Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը չի բացառել ԵՄ-ի հետ Վրաստանի անայցագիր ռեժիմի կասեցման մեխանիզմի գործարկման հնարավորությունն այն դեպքում, եթե աճի ապաստան հայցողների թվաքանակը: Մեզիերը նաեւ հայտարարել Է, որ Գերմանիային մտահոգում Է հանցագործությունների աճը:

Գերմանիայի ՆԳ նախարարի հայտարարությունից անմիջապես հետո Վրաստանի կառավարությունը հայտարարել Է այն անձանց նկատմամբ օրենսդրությունը խստացնելու մտադրության մասին, որոնք սպառնալիքի տակ են դնում ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի կանոնները:

Եվրոպայի ապաստանի տրամադրման գործակալության (EASO) տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերին Վրաստանի միայն 13 քաղաքացիներ են ապաստան ստացել Եվրամիության երկրներում, իսկ 879-ը մերժում են ստացել: Քննարկման փուլում Է եւս 5567 դիմում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]